Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանամերձ գյուղերում լավ են վերաբերվում համագյուղացի ադրբեջանցիներին

Մայիս 29,2015 15:54

Տավուշի մարզի սահմանագոտում բնակվում են ադրբեջանցիներ, որոնց տեղի բնակիչները հարգում, գնահատում են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում ադրբեջանուհի է բնակվում, ում որդին ազատամարտիկ է, կռվում կորցրել է մի ոտքը: Սահմանամերձ Ոսկեպարում բնակվող ադրբեջանուհին մահացել է, նրա զավակները երբեւէ անհարմարություն չեն ունեցել իրենց մոր ազգային ծագման կապակցությամբ:

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավանում շատ են հարգում Ալի Յուսուպովի ընտանիքի զավակներին, որոնք այժմ Մխիթարյան ազգանունով են գրվում: Ընտանիքի զավակներից մեկը ազատամարտիկ է, մյուսը՝ Իջեւանի տարածաշրջանում հարգված տրակտորիստ: Նույն տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ եւ Սեւքար գյուղերում քիչ չեն հայ-ադրբեջանական, խառն ամուսնությամբ ընտանիքները:

Իսկ Ադրբեջանում հայկական ծագումը բավական է մարդուն մեղադրելու համար: Ադրբեջանական haqqin az կայքը այդ երկրի պետական դրոշի հրապարակի նախկին պետ, «Ազիմպորտ» ընկերության տնօրեն Ռեշադ Մամեդովին մեղադրել է այն բանում, որ նրա մայրը հայ է, Մարտիրոսյան ազգանունով: Այժմ կալանքի տակ գտնվող Ռ. Մամեդովն ստիպված արդարացել է, որ իր մայրը հայ չէ:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները չեն գրում այն մասին, որ այդ երկրի երկարամյա վարչապետ Արթուր Ռասիզադեի մայրը հայ է եւ չեն պահանջում կառավարության ղեկավարի հրաժարականը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031