Մայիսի 28-ին, ժամը 15.00-ին, 1971 թ. ծնված Արտաշես Խ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ հրկիզել են իր տանը կից հացատան փայտե դուռն ու կոտրել պատուհանի ապակին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 16.30-ին, Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Տարոն Ա.-ն: Նա խոստովանել է հանցանքը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն