Լրահոս
Օրվա լրահոսը

Շահան Գանտահարյան. Հայաստանի կառավարությունը պետք է ավելի երկարաշունչ ծրագրեր մշակի. a1plus.am

Մայիս 29,2015 15:10

«Վերջին 7-8 օրերի ընթացքում Սիրիայում հարաբերական խաղաղ վիճակ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Հայերի շրջանում եղան վիրավորներ, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան։ Փոխարենը մեծ նյութական վնասներ կան։

Սիրիայի հայկական համայնքից, իհարկե, մեծ է արտահոսքը, բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դեռևս լքել իրենց տները։ «Մի կողմից մարդիկ են, ովքեր կամովին ուզում են հեռանալ այնտեղից, բայց միջոցներ չունեն։ Եվ կան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն տեղափոխվելու այլ երկիր, բայց նախընտրում են մնալ՝ հուսալով, որ շուտով խաղաղություն կհաստատվի»,-շեշտել է պարոն Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ հիմա Հալեպում զինադադար է, բայց լարվածությունը պահպանվում է։

Այս օրերին հայաստանյան օժանդակությամբ որոշ հալեպահայերի՝ այնտեղից դուրս գալու և դեպի Հայաստան տոմսի հարցն է լուծում ստացել։ «Բայց իհարկե, Հայաստանի կառավարությունը պետք է ավելի երկարաշունչ ծրագրեր մշակի, որ եկողները կրնան հաստատվիլ»,-ընդգծել է լիբանանահայը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031