Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալը միջնորդել էր կասեցնել լրատվամիջոցների դեմ գործի քննությունը

Մայիս 29,2015 14:45

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում էր դատապարտյալ Հարություն Սարգսյանի հայցի քննությունն ընդդեմ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ ճանաչված «Առավոտի», «Պանարամա Էյ Էմ» եւ Անժելա Թովմասյանի, միջնորդությամբ հանդես է եկել դատապարտյալը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության փուլում տպագրել էին նախկին քաղաքապետի գրասենյակի հայտարարությունը: Տվյալ գործով քաղաքապետը եղել է դատավարության կողմերից մեկը՝ տուժողի կարգավիճակով:

Դատապարտյալը միջնորդել է, որպեսզի կասեցվի այս գործի քննությունը:

Նա դատարանին է ներկայացրել Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը, որը վերաբերվել է մեկ այլ լրատվամիջոցի՝ «Ցայգ» հեռուստաընկերությանը, որի դեմ դարձյալ առկա էր դատական վեճ, դատապարտյալը պահանջում է «Ցայգից» հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել 300 000 դրամի չափով պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:

Ըստ ՏՎԽ-ի եզրահանգման, անմեղության կանխավարկածի պաշտպանության համար «օրինական կարող է համարվել մեղադրյալ Գեւորգ Հայրապետյանի կողմից հարուցված քաղաքացիական գործի ճակատագիրը»:

Խոսքը «Կենտրոն» հեռուստատեսության եւ Գեւորգ Հայրապետյանի միջեւ ծագած հայտնի վեճի մասին էր, որը մենք լուսաբանել ենք. հեռուստաընկերությունը պարտվել է այդ գործով:

Դատապարտյալը դատարանին ներկայացրել էր ՏՎԽ եզրահանգման այն հատվածը, համաձայն որի, հեռուստաընկերությունը խախտել է հայցվոր դատապարտյալի անմեղության կանխավարկածը. «կատարելով մեղքի մասին հրապարակային հայտարարություն այնպիսի պայմաններում, երբ հայտարարության կատարման պահին Հարություն Սարգսյանի մեղքը ապացուցված չէր օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, ըստ դատապարտյալի, կարող է չհանդիսանալ անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի խախտումից պաշտպանվելու արդյունավետ միջոց, իսկ ՀՀ օրենսդրությամբ որեւէ այլ միջոց սահմանված չէ:

Լուծումն ակնկալվում է Սահմանադրական դատարանից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031