Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան շատ թույլտվություն ստացան ձկնաբուծարաններ բացել» (տեսանյութ). a1plus.am

Մայիս 29,2015 14:39

Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը նշում է, որ հողը չվերականգնվող ռեսուրս է եւ ավելի լավ է պահպանել, քան վերականգնել։

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով՝ ձկնաբուծարանների կառուցվելուց հետո Արարատյան դաշտը գնում է անապատացման։

«Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան շատ թույլտվություն ստացան ձկնաբուծարաններ բացել»,-բնապահպանության նախարարության ներկայացուցչին հարցրեց Կարինե Դանիելյանը։ Հարցին Աշոտ Վարդեւանյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց. «Դա երեւի մեր ազգային առանձնահատկություններից մեկն է, մի բան, որ անում ենք, շատ ենք սկսում անել, մինչեւ համը հանում ենք»։

Կարինե Դանիելյանի խոսքերով՝ երբ միջազգային մասնագետները Հայաստանում են եղել, ապշել են, թե ինչպես է մեկ տասնամյակի ընթացքում հողն այդպես քայքայվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031