Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. կան հնարավորություններ`ոչ միայն չթանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, այլև իջեցնելու այն

Մայիս 29,2015 14:22

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման հայտի կապակցությամբ: Ելնելով վերոնշյալից՝ արձանագրում ենք:

1.Ի սկզբանե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով:  ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջներն, ըստ էության խախտվեցին,  և էլեկտրացանցերի սեփականատեր դարձավ օֆշորային ընկերություն:

2.Բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ կողմից խախտվել են պայմանագրով նախատեսված բազմաթիվ կետեր, այդ թվում` ծավալուն ներդրումներով համակարգն արդիականացնելու և էլեկտրաէներգիայի կորուստները կրճատելու ուղղությամբ, որի համար հորդորում ենք ՀՀ կառավարությանը ձեռնարկել համարժեք քայլեր:

3.Բնակչությունը չպետք է վճարի էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում տեղ գտած ապօրինությունների, շորթումների և չհիմնավորված ծախսերով պայմանավորված ուռճացված սակագինը:

4.Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվետվություն պահանջել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատիրոջից և պատասխանատվության ենթարկել վերջինիս` բոլոր հանցավոր գործողությունների համար:

5.Իրականում կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, այլև իջեցնելու այն.  բազմաթիվ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը վաճառվող գնի կեսն էլ չի կազմում, ինչը վկայում է գերշահույթների առկայության մասին:  Միայն Տաթև ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է մեկ-երկու դրամի սահմաններում, իսկ Վրաստան և Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը զիջում է ՀՀ-ում սահմանվող սակագնին:

6.Պետք է կյանքի կոչել ակադեմիկոս Պարիս Հերունու և պրոֆ. Վահան Համազասպյանի կողմից հեղինակած «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը», որը հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի հանդեպ պահանջարկը գյուղական բնակավայրերում կրճատել կիսով չափ, ինչը նույնպես կթեթևացնի բնակիչների կենցաղային ծախսերը:

Հաշվի առնելով հասարակության մեծ մասի ցածր գնողունակությունը և աղքատության բարձր մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնով պայմանավորված` մյուս ապրանքների և ծառայությունների թանկացման անխուսափելիությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է  ՀՀ Կառավարությունը ոչ միայն չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի հետագա թանկացումը, այլ նաև կտրուկ գործողություններ կիրառի՝ այն էժանացնելու համար:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031