Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Երիտասարդների միության նիստը, որը քննարկել է Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներն ու Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգը։ ԲՀԿ Երիտասարդների միությունը որոշել է սկսել հանդիպումների շարք եվրոպական ինտեգրացիայով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկելու Հայաստանի եվրոպական օրակարգի հարցերը։
Որպես Եվրոպական երիտասարդ պահպանողականների միության լիիրավ անդամ, ԲՀԿ Երիտասարդների միությունը քննարկել է նաեւ հունիսի վերջին Բեռլինում կայանալիք՝ Եվրոպական երիտասարդ պահպանողականների համաժողովի հետ կապված հարցեր, որի օրակարգում քննարկվելու են նաեւ Հայաստանի եվրաինտեգրացիոն խնդիրներ։
ԲՀԿ մամուլի ծառայություն