Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են 3 խաբեբաների: Նրանք Մոսկվայում բեռնատարի վարորդին առեւանգելու կեղծ տեսարան են ստեղծել, որպեսզի 20 հազար եվրո չափով փրկագին ստանան:
Ռուսական «TASS» գործակալության փոխանցմամբ՝ պարզվել է, որ 58-ամյա վարձու վարորդը ապրանքը բեռնաթափելուց հետո կազմակերպել է իր եւ իր մեքենայի առեւանգումը, գործատուից փրկագին ստանալու նպատակով: Դրանից հետո ապրանքի սեփականատիրոջը սկսել են զանգել եւ կարճ հաղորդագրություններ ուղարկել ու պահանջել 20 հազար եվրո գումար, որպեսզի «բաց թողնեն վարորդին» եւ վերադարձնեն մեքենան:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են վարձու վարորդը եւ Հայաստանի 41-ամյա ու 26-ամյա երկու քաղաքացիներ: Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Վարորդի եւ երկու հայերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաբեբայություն, որը կազմակերպվել է խմբի կողմից» հոդվածով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ