Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման աջակցել է Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ադրբեջանինը՝ ոչ. 1news.az

Մայիս 29,2015 13:06

Մայիսի 26-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Շնորհավորական նամակում նշված է. «Տարածաշրջանում առկա խնդիրների ֆոնին մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»:

Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ անցած տարի էլ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ԱՄՆ-ն շնորհավորել է այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ բնակչությանը ու, կրկին, աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Մայիսի 26-ին Բարաք Օբաման Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն այլ ձեւով: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները, շատ ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Աֆղանստանի կայունության եւ Եվրոպայի էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման գործերում»:

1news.az-ը դժգոհել է, որ «ԱՄՆ-ն խոսում է իր համար կարեւոր հարցերի մասին, սակայն մոռանում է Ադրբեջանի գլխավոր առաջնահերթության՝ իր սահմանների մասին»:

Ադրբեջանական կայքն այս առնչությամբ նաեւ հիշեցրել է նախարար Էլմար Մամեդյարովի այն խոսքերը, թե Արեւմուտքը երկակի չափանիշներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ կապ չունի: При чем тут Обама?/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031