Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ գիշերօթիկում երեխաներին ծեծելու մասին. «Մեր ընտանիքներում էլ կա խնդիր» (Տեսանյութ)

Մայիս 29,2015 12:45

Այսօր ԱԺ-ում լրագրողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին,թե ինչպե՞ս կմեկնաբանի այն աղաղակող փաստերը, որոնք ներկայացրել էր Մարու իրավունքների պաշտպանը:

Օրինակ, խոսքը գիշերօթիկ դպրոցներում տիրող իրավիճակին է վերաբերվում՝ երեխաներին ծեծում են, ստորացնում, սնունդն ու դեղորայքը չի համապատասխանում չափանիշներին:

Նախարարը պատասխանեց, որ նախարարությունը դրանց վերաբերյալ մանրամասն եզրակացություն է տվել. «Ես պատրաստ եմ բոլորին տրամադրել այդ փաստաթուղթը: Ամեն դեպքում որեւէ խնդիր բացառել չի կարելի, որ կա: Դուք շատ լավ գիտեք, որ մեր ընտանիքներում էլ կա խնդիր՝ յուրաքանչյուրի ընտանիքում: Երեխաների հետ կապված դաստիարակության, խնամքի հետ կապված խնդիրները չի կարելի ներկայացնել այն ձեւաչափով, որ դրանք ուղղված են երեխաների իրավունքների ոտնահարմանը: Եթե խնդիրներ կան, իսկ այդ խնդիրներին մենք էլ ենք տեղյակ, պետք է դրանց համակարգային լուծումներ տալ, ոչ թե հատվածական»:

Նախարարն ասաց, որ մոնիտորինգի եւ գնահատման ծառայություն են ներդրել, որը գնահատում է բոլոր հաստատությունների աշխատանքը, խնդիրների հետ կապված տրվում են լուծումներ»:

Մեր հարցին՝ բռնության ենթարկված կանանց ժամանակավոր կացարանների հետ կապված նույնպես հնչեց քննադատություն, որ Տեր Թոդիկյան մեթոդներ են կիրառվում, թույլ չեն տալիս հագուստ փոխել լողանալ եւ այլն: Նախարարը պատասխանեց. «Ես նման խնդրի տեղյակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031