Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի եւ մարզերի դպրոցների շենքերի զգալի մասը վթարային է. «Հայոց աշխարհ»

Մայիս 29,2015 12:21

Մի քանի օր առաջ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, անդրադառնալով Երեւանի եւ մարզերի դպրոցների շենքերի վիճակին, նշեց, որ դրանց զգալի մասը վթարային է եւ այդ ձեւով շահագործվելու դեպքում՝ ռիսկային:

Ի դեպ, մասնագետները, ինչպես նաեւ վթարային դպրոցների ղեկավար անձնակազմը նույնպես, պնդում են, որ ներկայումս հատկապես քանդման ենթակա դպրոցներում դասապրոցես կազմակերպելը վտանգավոր է, եւ այնտեղ անցկացված ամեն մի օրը թե՛ մանկավարժական անձնակազմի, թե՛ դպրոցի աշակերտների համար ռուսական ռուլետկայի է նմանվել:

Բավական է 5-7 բալանոց երկրաշարժ լինի, եւ վտանգն անխուսափելի կլինի: Բայց միայն երկրաշարժը չէ, որ կարող է պատուհաս դառնալ դպրոցի շենքի համար: Հիշենք՝ դեռ մի քանի տարի առաջ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել էր Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը՝ կառուցված 1965թ.: Շենքի չորս հարկերը հավասարվել էին գետնին: Բարեբախտաբար մարդկային զոհեր չէին եղել, քանի որ այդ ընթացքում ամառային արձակուրդներ էին, իսկ շենքում աշխատող բանվորներն էլ այդ պահին այնտեղ չէին:

Այս դեպքը դպրոցների փլուզման առաջին նախադեպն է, սակայն դա արդեն կառավարությանը զգոնության ազդակ էր, որպեսզի շատ ավելի գործուն միջոցներ ձեռնարկվեն դպրոցների շենքերը կա՛մ ամրացնելու, կա՛մ նոր շինություններ կառուցելու համար:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031