Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը վիրավորված եւ ստորացված է իրեն զգում. Հակոբ Հակոբյանի «սեռական խտրականությունից» (Տեսանյութ)

Մայիս 29,2015 12:13

Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ցուցադրաբար լքեց նիստը՝ ասելով, որ խտրական վերաբերմունք են դրսևորում իր նկատմամբ:

Ավելի ուշ, երբ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք հեռանում, ի՞նչ կատարվեց՝ տիկին Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, սեռով պայմանավորված խտրականություն է տեղի ունենում»:

Մենք ճշտեցինք՝ սեռո՞վ պայմանավորված խտրականություն է, թե՞ ընդդիմադիր հայացքներով՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ կարծում էին, որ իմ հարցը միգուցե ավելի սուր լինի եւ ավելի քննադատաբար: Ես երրորդ անգամ է ձեռք եմ բարձրացնում, եւ ինձ հերթ չի հասնում, ընդ որում՝ լինելով հանձնաժողովի անդամ: Բնականաբար, ես ցանկություն չունեմ երկար այստեղ ժամանակ կորցնել: Եթե հանձնաժողովի անդամին, սեռով պայմանավորած, այստեղ հնարավորություն չեն տալիս հարց տալու, ուրեմն թող աշխատեն մենակ»:

Թե ինչ հարց էր տալու Լյուդմիլա Սարգսյանը, նա պատասխանեց. «Գործազրկության նպաստների հետ կապված շատ լուրջ հարց ունեի: Կային ինձ չգոհացնող ցուցանիշներ, որոնք այստեղ ես լսեցի: Հիմնականում այդ հարցը այստեղ շոշափվեց, եփվեց, կարծես թե ավարտվեց: Կարծում եմ, այստեղ ես անելիք չունեի, ես շատ վիրավորված եմ: Ստորացուցիչ է, երբ դու հանձնաժողովի անդամ ես, կոնկրետ հարց ունես, երեք անգամ ձեռք ես բարձրացնում, եւ քեզ հնարավորություն չեն տալիս հարց տալու»:

Lsumner-01Մեր հարցին՝ նկատե՞ց Ձեր ձեռքը Հակոբ Հակոբյանը՝ նա վստահեցրեց, որ այո. «Դիտողություն էլ արեցի, հետո տվեց Վահե Էնֆիաջյանին»:

Մեր հարցին՝ Հակոբ Հակոբյանը հատուկ վերաբերմո՞ւնք ունի կանանց նկատմամբ, որ սեռով պայմանավորված խտրականություն է արել՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ինձ վատ չի վերաբերվում համենայնդեպս, թե ինչու այդպես արեց՝ չգիտեմ»:

Իշխանությունները ճնշո՞ւմ են ընդդիմադիրներին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ինձ ճնշել դժվար է, իհարկե, ես ունեմ իմ մեթոդները: Օրինակ, թողնում եւ հեռանում եմ: Ես գտնում եմ, որ նախեւառաջ կնոջը պետք է ձայն տային, այն էլ՝ հանձնաժողովի անդամին»:

Նա նշեց, որ գրանցված 65 հազար գործազուրկների թիվը չի արտացոլում իրականությունը: Զբաղվածության կենտրոն դիմողների մեծ մասին չի առաջարկվում վերապատրաստման ծրագիր, ընդամենը հայտարարվում է, որ եթե կլինի աշխատանք, մենք ձեզ տեղյակ կպահենք. «Ես համարում եմ, որ այդ ծրագիրը բավարար չէ, որ այս սոցիալական վիճակում գործազրկության նպաստը պիտի պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ վերապատրաստման հնարավորություն բոլորը կունենային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031