Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փակվում են հիմնականում ոչ պարենային խանութները. «Ազգ»

Մայիս 29,2015 12:10

Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները, կամ ինչպես ընդունված է ասել, սպառման ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին են վկայում նաեւ վիճակագրական վերջին ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին 4 ամիսներին առեւտրի ծավալները նվազել են 7,6 տոկոսով:

Պետական բյուջեից աշխատավարձեր եւ կենսաթոշակներ են ստանում հարյուր հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներ էլ եկամուտներ են ստանում գյուղատնտեսությունից, աշխատավարձի տեսքով` մասնավոր արդյունաբերական ձեռնարկություններում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտների ընկերություններում աշխատելու դիմաց, բիզնես գործունեությամբ զբաղվելով:

Այս ամենով հանդերձ, վերջին շրջանում աչքի են զարնում «խանութը փակվում է», «լիկվիդացիոն գներ», «տարածքը տրվում է վարձով», «խանութը տեղափոխվում է այլ հասցե» եւ նմանատիպ գրությունների ավելացումը Երեւանում եւ գուցե նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում: Այն որ սպառման ծավալների նվազումն ազդում է այդ գործընթացի վրա, որն էլ մասնավոր փոխանցումների նվազման հետեւանք է, ոչ ոք չի կասկածում, բայց արդյո՞ք միայն այս գործոնով է դա պայմանավորված: Միանշանակ է, որ հարցի պատասխանը բացասական է եւ ոչ միայն այն պատճառով, որ մասնավոր փոխանցումների դերը պետք չէ գերագնահատել:

Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ փակվում են հիմնականում ոչ պարենային խանութները: Պարենային կամ մթերային խանութները որոշ դեպքերում անգամ ավելանում են: Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ սննդամթերքն ավելի զանգվածային սպառման ապրանք է, քան հագուստն ու կենցաղային իրերը, այլ, որ պարենային խանութներում գերակշռում են հիմնականում տեղական արտադրության ապրանքները` կանթամթերք, հացամթերք, մսամթերք, խմիչքներ` ոգելից եւ ոչ ոգելից, հյութեր, պահածոներ եւ այլն: Այսինքն, այստեղ առեւտուրը չի լճանում, որովհետեւ տեղում ստեղծվողն է սպառվում: Եթե այստեղ էլ հիմնականում ներմուծված ապրանքը վաճառվեր, ապա սպառման ծավալները նույնպես որոշ չափով կնվազեին եւ կնկատվեին փակվող խանութներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031