Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2014-ի բյուջեի կատաման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ցուցադրաբար լքեց նիստը՝ բողոքելով, որ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը իրեն հարց տալու հնարավորություն չի տալիս:
Երբ միջանցքում Լյուդմիլա Սարգսյանը ներկայացնում էր իր դժգոհությունը, Հակոբ Հակոբյանը դուրս եկավ:
Մեր հարցին՝ ինչո՞ւ ձայնի իրավունք չտվեցիք տիկին Սարգսյանին՝ Հակոբ Հակոբյանը թոթվեց ուսերը:
Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ «Այս ի՞նչ վերաբերմունք է, հանձնաժողովից միակ մարդն եմ, եկել եմ, ներկա եմ, չեք թողնում հարց տամ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ասում են՝ սեռով պայմանավորված խտրականություն եք անում, պարոն Հակոբյանը՝ նա ծիծաղեց. «Տիկին Սարգսյանը, սեռով պայմանավորված հարցապնդումից դրդված՝ լքեց դահլիճը»:
Հակոբ Հակոբյանը բացատրեց, որ երրորդը Լյուդմիլա Սարգսյանին պետք է իրավունք տար հարց տալու. «Ես փորձում էի երկու անգամ աչքերով հասկանալ, նա հարց ունի՞, թե՞ ոչ՝ չկարողացա հասկանալ: Նա ձեռք էր բարձրացրել՝ Էնֆիաջյանին ձայն տալուց հետո»:
Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ որեւէ միտում չի ունեցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ