Մինչ ղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար «սառեցված» վիճակում է, հայկական և ադրբեջանական կողմերը լայնածավալ դիվանագիտական պատերազմ են վարում միջազգային կազմակերպություններում:
Այսպես, Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրել 47-էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմի դեմ մեղադրանքները: Ըստ ադրբեջանական կողմի, մարտին հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ – ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում: Փաստաթղթի համաձայն՝ զինադադարի խախտման արդյունքում մարտ ամսվա ընթացքում վիրավորվել է 9 և զոհվել 4 ադրբեջանցի զինծառայող:
Հայկական կողմը, սակայն, պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարում: Միացյալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշչյանի խոսքով՝ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված Ադրբեջանի նամակը սադրանք ու զրպարտանք է. – «Դրա միակ նպատակն է տարածել ապատեղեկատվություն և ապակողմնորոշել միջազգային հանրությանը»:
Արման Թարջիմանյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում