Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ն առանձնատուն է վարձակալել ԿԸՀ նախկին նախագահի որդուց. «Ժողովուրդ»

Մայիս 29,2015 11:19

«Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է Արաբկիրի Մանուշյան փողոց 59 տուն հասցեում 1 մլն 110 հազար ամսավճարով ՀԷՑ-ի կողմից առանձնատուն վարձակալելու պատմությանը։ Պարզվում է՝ այդ տան սեփականատերը Արտաշես Սահրադյանը, ում հետ ՀԷՑ-ը կնքել է պայմանագիրը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ, տխրահռչակ Արտակ Սահրադյանի որդին է։ Արդյոք զուգադիպություն է այն փաստը, որ ՀէՑ-ը հենց Արտակ Սահրադյանի որդու տունն է նման աստղաբաշխական գներով վարձակալում, թերեւս ոչ, սա զուգադիպություն չէ։ Ինչպես արդեն նշել ենք՝ ՀԷՑ-ը «կերակրում» է գրեթե բոլոր իշխանավորներին։

Ավելին՝ ՀԷՑ-ը նույնիսկ ՀՀ ոստիկանությանը չի մոռացել մի պուճուր բաժին

հանել։ Պարզվում է՝ արդեն մոտ .տասը տարի է, ինչ գործում է մի պայմանագիր, որը կնքվել է ՀԷՑ-ի տնօրինության եւ ոստիկանության Երեւանի վարչության ղեկավարության (ժամանակին Ներսես

Նազարյանն է ստորագրել) միջեւ, ըստ այդմ, ՀԷՑ-ը ամսական 2 միլիոն դրամ է

վճարում ոստիկանությանը։ Իսկ ոստիկանությունը պետք է ապահովվի ՀԷՑ-ի

եւ նրա աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաեւ հասարակական

կարգը պահպանի նշված ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը ոստիկանությանը երկու հատ «Լեքսուսի» վարձավճարի չափ գումար է վճարում կամ, ասենք, երկու բնակարանի վարձավճար։ Ուստի կարող ենք ասել, որ ՀԷՑ-ի ամենաէժան ձեռքբերումը ոստիկանությունն է։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031