Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծ խայտառակություն՝ առաջին հերթին «ֆուտբոլային գերտերությունների» համար. «Ժողովուրդ»

Մայիս 29,2015 11:04

Այն, որ ֆուտբոլը քաղաքականություն է եւ բիզնես, ընդ որում, հաճախ կեղտոտ, վաղուց հայտնի իրողություն է։ Սակայն ՖԻՖԱ-ի ղեկավարության շուրջ ծագած վերջին կոռուպցիոն սկանդալը ցույց տվեց, որ այդ կեղտը ընդգրկում է շատ ավելի մեծ շրջանակներ, քան զուտ միջազգային ֆուտբոլի տիրույթն է։ Նախ՝ պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին անվերջ խոսող Արեւմուտքն ինքն է թաղված կոռուպցիայի մեջ։ Համենայն դեպս, ԱՍՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի՝ երեկ ներկայացրած փաստերը ցույց են տալիս, որ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող միջազգային կոռուպցիոն այս շղթայում իրենց ուրույն տեղն են ունեցել նաեւ եվրոպական եւ ամերիկյան մի շարք ընկերություններ, որոնք կաշառելով համաշխարհային ֆուտբոլը վերահսկող այս կազմակերպության ղեկավարներին՝ կարողացել են հասնել խաղերի հեռարձակման, մարկետինգային մենաշնորհների եւ այլ առավելությունների։

Ընդ որում, հիմա խոսքը ոչ թե մեկ կամ երկու տարվա պատմություն ունեցող կոռուպցիոն գործընթացի մասին է, այլեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության երկու սերունդների գործունեության մասին։ Իսկ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը այս կազմակերպությունը ղեկավարում է սկսած 1998-ից։ Եվ այն, որ տարիներ շարունակ նման համաձայնությունները, կաշառատվություններն ու ատկատներն են որոշիչ եղել միջազգային ֆուտբոլում, մեծ խայտառակություն է, եւ առաջին հերթին՝ «ֆուտբոլային գերտերությունների» համար, որոնց զգալի մասը հանդիսանում են եվրոպական երկրներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031