Մայիսի 28-ին առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը բավական հետաքրքրական տարրեր է պարունակում իր մեջ: Բանն այն է, որ դրանում նկատելի են «շեղումներ» մինչ այժմ եղած այսպես ասած պաշտոնական կամ իշխանական պրոպագանդայից: Ի՞նչ կար մինչ այժմ այդ առումով: Մինչ այժմ համարվում էր, որ ազգի շահն ամեն ինչից վեր է և եթե որևէ մեկը բարձրացնում էր քաղաքացիական, իրավական, մարդու իրավունքի և ազատության հետ կապված խնդիրներ, ապա այդ տարատեսակ ցեղակրոններն ու ազգայնականներն այդ անձին մեղադրում էին դրանցով ազգի հիմքերը խարխլելու, ազգային շահերին հակադրվելու համար:
Իսկ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանն այժմ: «Խորհրդանիշներից ավելի կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են.
1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։
2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։
Կարդացեք նաև
3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։
Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում»,-ասում է Սերժ Սարգսյանը:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում