Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղցկեղի դեպքում ովքե՞ր ունեն անվճար բուժօգնության իրավունք. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2015 10:41

Քաղցկեղի բուժումը, ինչպես հայտնի է, աստղաբաշխական թվերի հետ է կապվում, սակայն մի շարք դեպքերում այդ հոգսը ամբողջությամբ կամ մասնակի պետությունը վերցնում է իր վրա։ Միայն թե, օրինակ, Երեւանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը կարծես թե այնքան էլ չի ցանկանում, որ անվճար բուժօգնության իրավունք ունեցող հիվանդները մանրամասներ իմանան այդ մասին։ Տվյալ հարցերի շուրջ նրա հետ փորձում ենք զրուցել արդեն ավելի քան մեկ շաբաթ։

Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողներին տրամադրվող անվճար բուժօգնության վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանից։ Ուռուցքաբանության կենտրոնում, ի դեպ, պատին փակցված որևէ ծանուցում չկար, թե ով կարող է օգտվել անվճար բժշկական ծառայություններից եւ որ ծառայություններն են դրանք։ Կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում էին, որ դա պայմանավորված է սկսված վերանորոգման աշխատանքներով։

Նշենք, որ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն հետեւյալ սոցիալական խմբերը.

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30,00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք

4. Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում

5. Մինչեւ 7 տարեկան երեխաներ

6. Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչեւ 18 տարեկան)

7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչեւ 18 տարեկան) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք (որոնց ծնողները հրաժարվել են կամ ծնողական իրավունքից զրկվել են մինչեւ երեխայի 18 տարեկանը)

8. Մինչեւ 8 տարեկան եւ 12 տարեկան երեխաներ (9,10,11 տարեկաններին չի վերաբերում), ինչպես նաեւ 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք՝ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով

9. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչեւ 18 տարեկան)

10. Բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

11. Մինչեւ 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

12 Սիածնող երեխաներ (մինչեւ 18 տարեկան)

13. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեզրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

14. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց՝ նաեւ հիվանդանոցային փորձաքննություն)

15. Զինծառայողներ եւ նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

16. Փրկարարական ծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքի անդամներ

17. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք եւ ազատազրկման դատապարտվածներ

18. Մանկատներում եւ ծերանոցներում խնամվողներ

19. Բռնադատվածներ

20. Չեոնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

21. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք

22. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի անդամները:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031