Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Չակվիում (Աջարիա, Վրաստան) ընթացող կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեդալի իրական հավակնորդներից մեկն է:
Իներորդ տուրում Էլինան շատ կարեւոր հաղթանակ տարավ ռումինուհի Միխաելա Սանդուի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Այսօր՝ նախավերջին տուրում Դանիելյանի մրցակիցը Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկն է՝ Մելիա Սալոմեն:
Մեկ միավոր վաստակեց ու մրցաշարային աղյուսակում 20-րդից 14-րդ հորիզոնական բարձրացավ Լիլիթ Մկրտչյանը, որն իր հերթին հավակնում է աշխարհի հաջորդ անհատական առաջնության 14 ուղեգրերից մեկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ChessPro.ru-ի