Նախկին «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումը մարդկանց, կարելի է ասել՝ մոլորեցնում է, նույնիսկ՝ վախեցնում: Այս գետնանցումից օգտվելիս զգույշ եղեք, քանի որ չկան ցուցանակներ, թե գետնանցումից ինչպես է հնարավոր «լույս աշխարհ» ու ձեր ուզած փողոցը դուրս գալ: Այստեղ միակ ուղեցույցը լուսանկարի գրառումն է: Լավ է, որ գոնե զգուշացնում են՝ ձախ գնաս՝ «սատանի մայլա» կընկնես: Դատելով նկարի գրառումից՝ մարդ կա՝ գերադասում է «սատանի մայլեն»:
Լուսանկարը՝ ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.05.2015