Ըստ որոշ տեղեկությունների, մարդասպանների խմբում կին է եղել
Ապրիլի 17-ին Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցինք հարազատիս՝ չորս երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ, 50-ամյա Գագիկ Միխայիլի Թեյմուրազյանին:
Իր ազնիվ աշխատանքով Գագիկը տուն էր կառուցել:
Հայաստանում, սակայն, մատնվելով անգործության, գոյության միջոցների բացակայության եւ բանկի տոկոսային պարտքերը մարելու համար նա գրավ էր դրել իր կառուցած տունը:
Մեկնել էր Ռուսաստան, ստիպված էր առանց հանգստյան օրերի աշխատել վարորդ, որպեսզի մարի ամենամսյա բանկային գումարները՝ վարկի գումարը:
Սակայն ողբերգությունը տեղի ունեցավ, երբ ապրիլի 12-ին որպես ուղեւոր նրա տաքսու սրահում ավազակներ հայտնվեցին:
Նրանք մի քանի ժամ երթեւեկել են իրենց ընտրած ճանապարհներով, ուղեւորության արժեքը վճարելու փոխարեն՝ դանակահարել են Գագիկին, ապա բեռնախցիկը նետելով մահացածին, բենզին են լցրել վրան ու այրել:
Կարդացեք նաև
Շնորհիվ Կաշիրսկի շրջանի իրավապահների, օպերատիվ աշխատողների, գազաններին գտել են ու ձերբակալել:
Ասում են՝ հանցագործներն ազգություն չունեն, ցավոք, ավազակախումբը ուղղափառ ռուսներից էր:
Ես դիմում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանություններին՝ օգնել Գագիկի ընտանիքին՝ տունը բանկի գրավից ազատելու համար, որպեսզի այս ահավոր ողբերգությունը վերապրած ընտանիքին առանց տանիքի չթողնենք:
Ա. ԻՍԱԽԱՆՈՎ
«Առավոտ» օրաթերթ
28.05.2015