Մայիսի 27-ին՝ լուսադեմին, ոստիկանությունը բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի 6 անդամների: Այս մասին Aravot.am-ին ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շահեն Պողոսյանը:
Նա մեզ տեղեկացրեց, մոտավորապես ժամը 4-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցով իրենք երկու հոգով, թռուցիկներ բաժանելով եւ նախատեսված վայրերում փակցնելով, քայլելիս են եղել, երբ ոստիկանները մոտեցել են իրենց:
«Մենք նախատեսված տեղում ցանկանում էինք թռուցիկ փակցնել, երեք ոստիկաններ եկան, երկուսիս ասացին, որ մեզ պետք է բերման ենթարկեն: Ես հետաքրքրվեցի՝ թե ի՞նչ հոդվածով, ասացին արդեն չեմ հիշում, թե որ հոդվածը, ես էլ պատասխանեցի, որ մենք նման բան չենք արել, ասացին՝ մի երկարացրե՛ք, սուս-փուս գնացե՛ք, թե չէ ուժ կկիրառենք, ես էլ ասացի՝ ուժ չեք կիրառի, բայց կիրառեցին. Ոստիկանը ձեռքով հրեց դեպի մեքենան: Մենք գնացինք ոստիկանության բաժին, մեզ մոտավորապես մեկ ժամ այնտեղ պահեցին եւ բաց թողեցին»,-պատմեց նա:
Շահեն Պողոսյանը չի հասկանում, թե իրենց ինչու են բերման ենթարկել հենց վաղ առավոտյան. «Երեւի թե փողոցները սակավամարդ են, այդ պատճառով են մեզ այդ ժամին բերման ենթարկել»:
Կարդացեք նաև
Հիմնադիր խորհրդարանի պատգամավորը կատարվածը որակում է որպես Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ հերթական ճնշումը. «Մեզ հատուկ են հետապնդում, բայց ինչո՞ւ՝ չեմ հասկանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Գեստապոն չի ննջում, միշտ պատրաստ է ծառայելու «ծուռ աճող խիարներին»…