Ազատամարտիկ, մայոր Միքայել Բայաթյանը 1992-ին Արցախյան պատերազմում վիրավորվել է, 24 տարեկանում կորցրել է ոտքը: Այսօր նա չի ընդունում քննադատություններն այն մասին, թե տարածքներ ենք ազատագրել, բայց մարդ չի ապրում:
Նրա խոսքերով՝ «Նախ, մարդկանց հո չե՞ս ստիպի ապրել ազատագրված տարածքներում, բայց ես գիտեմ, որ շատ գյուղեր կան, որ վերաբնակեցված են: Լաչինի կողքին գյուղեր չկա՞ն, որ վերաբնակեցված են: Մի քիչ էլ պետք է հաշվի առնեք երկրի սոցիալական վիճակը, աշխարհաքաղաքական դիրքը: Պարզ չի՞, որ եթե ուզում ենք լավ ապրենք, նաեւ պետք է զոհաբերության գնանք: Ավելի լավ է մի քիչ նեղ լինենք, սոցիալական վիճակներս նեղ լինի, քան թե գնանք զիջումների ու մի 5-10 տարի լավ ապրենք: Շատ ենք զիջել, որ էս օրն ենք հասել»:
Միքայել Բայաթյանը կողմ է, որ հայ օլիգարխները, ինչքան հնարավոր է, եկեղեցի կառուցեն. «Բա եկեղեցին էլ է պետք, հավատքն էլ է պետք: 90-ականներին մենք ի՞նչ ունեինք, որ հաղթեցինք՝ զենք չունեինք, զինամթերք չունեինք, շատերը հագուստ չունեին: Բայց հավատ ունեինք, չէ՞: Հավատն էլ է պետք»:
Մեր հարցին՝ մեր այս փոքր երկրում 6500 եկեղեցի ունենք, դա չափազանց շատ չէ՞ , Միքայել Բայաթյանը պատասխանեց. «Եկեղեցու շատը չի լինում: Այնպես չի, որ ասենք՝ եկեղեցի մի կառուցեք, զենք գնենք: Զենք էլ են գնում, ուղղակի հո չե՞ն ասում, որ այսքան զենք ենք գնել: Ինչ պետք է՝ արվում է: Իսկ դրսի օլիգարխները կռվի ժամանակ շատ են մեզ աջակցել, հենց այնպես տեղը զենքը չեկավ ընկավ, չմոռանանք»-, ասաց նա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
է… Հարգելիս:
Եթե քո չափ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ունենաին մեր “ուսյալները” էլ ինչ խնդիրներ կունենայիք: