Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ շարունակվում է Լ.Թադեւոսյանի եւ նրա կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ օրս տեղի է ունեցել երեք դատական նիստ:
Լ. Թադևոսյանը կնոջ հետ համաձայնվելով թոշակի հարցով, աներոջ-հոր` Ֆոմիկի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով: Ամուսինները նախատեսում էին, որպեսզի նշանակվեր փորձաքննություն, նրա համար անժամկետ հաշմանդամության խումբ սահմանվեր:
Ամբաստանյալը՝ Լ. Թադևոսյանը 2005թ. ապրիլին դիմում է կնոջ հեռավոր բարեկամին՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոնի լաբորատորիայի լաբորանտ Ռ. Վարդանյանին: Ռ.Վարդանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին է ներկայացնում Ֆոմիկի բժշկական բոլոր փաստաթղթերը:
Մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը 2005թ. ապրիլի 14-ին փորձաքննության չներկայացած Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող Ֆոմիկ Մարտիրոսյանին իբր ենթարկում է ստացիոնար բժշկասոցիալական փորձաքննության, նշանակում է անժամկետ 2-րդ կարգի հաշմանդամության խումբ:
Կարդացեք նաև
Հաշմանդամության համար Նիդեռլանդների քաղաքացին մեր պետական բյուջեից, որպես հաշմանդամության թոշակ ստանում է 1.281.291 ՀՀ դրամ գումար:Իրականում թոշակը ստանում են ամբաստանյալ ամուսինները:
Այս քրեական գործը Եղեգնաձորի դատախազությունը դատարան է ուղարկել այս տարվա մարտի 6-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ