Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղահրամանյանը՝ Էջմիածնում գեներալ Մանվելի եւ Դոն Պիպոյի ազդեցության մասին

Մայիս 28,2015 17:46
ashot ghahramanyan

Aravot.am-ը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրեց՝ ինչքանով է տարածվում Ձեր իշխանությունը հատկապես Էջմիածնի վրա, որտեղ կա գեներալ Մանվել, Դոն Պիպո եւ այդ կարգի ազդեցություն ունեցող մարդիկ:

Աշոտ Ղահրամանյանը պատասխանեց. «Ի՞նչ ազդեցություն: Իմ իշխանությունն ամբողջ մարզի տարածքում է»:

Մեր հարցին՝ իսկ գեներալ Մանվելի ազդեցության մասին ի՞նչ կասեք՝ մարզպետը պատասխանեց. «Գեներալ Մանվելը, որպես այս երկրի համար կռված, հերոս մարդ, ինքը միշտ երկրապահի իր գործունեությամբ է զբաղվել: Իսկ իշխանական գործունեությունը… նա նաեւ պատգամավոր է եւ իր պատգամավորական գործունեությունն է անում: Ինքը իրավունք չունի՞ հանդիպի ընտրողների հետ, զրուցի: Այնպես որ, նա երբեք էլ իմ աշխատանքին չի խանգարել:

Հիշեցնենք, որ մամուլում օրերս լուրեր տարածվեցին, որ Էջմիածնում «Դուբայ» առեւտրի կենտրոնը փակվել է հենց գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով: Նա իր թիկնապահներին ուղարկել է այդ առեւտրի կետ ու տերերին զգուշացրել, որ էլ չպետք է աշխատեն, քանի որ Մանվելն այդպես է ուզում:

Ինչ վերաբերում է Դոն Պիպոյին, Էջմիածնում կառուցած նրա շքեղ առանձնատանն ու վարկանիշին՝ Աշոտ Ղահրամանյանն ասաց. «Ով ցանկանում է տուն կառուցել, օրենքի շրջանակներում համապատասխան թույլտվությունը ստանում է եւ կառուցում է: Այնպես որ, Դոն Պիպոյի հետ կապված որեւէ խնդիր ես չգիտեմ, համենայնդեպս, կուրսի մեջ չեմ ես»:

Մարզպետն ասաց, որ տեղյակ չէ նաեւ Դոն Պիպոյի եւ գեներալ Մանվելի ընդհարումից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031