Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը «կխեղճացնի՞» Հովիկ Աբրահամյանին եւ Գագիկ Ծառուկյանին

Մայիս 28,2015 17:40

Վարչապետի հանձնարարականից հետո խումբ է ստեղծվել, որը երկուշաբթի օրվանից սկսած, ստուգումներ կկատարի հանրապետության բոլոր գազալցակայաններում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը`պատասխանելով գազալցակայաններում անվտանգությանը վերաբերվող հարցին:

Հիշեցնենք, երկու օր առաջ, պայթյուն էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում: Տուժել են նրա ազգականները: Գազալցակայանը մեկ ամիս առաջ տուգանվել էր խախտման համար, ու այդ ընթացքում խախտումը, փաստորեն, չէր վերացվել:

«Ստուգումներ միշտ էլ եղել են, խախտումներն արձանագրվել են, տարբեր տուգանքներ են եղել`մինչեւ մեկ միլիոնի հասնող: Ստուգումները սովորաբար լինում են տարվա ընթացքում մեկ անգամ: Դրանք կշարունակվեն ավելի ակտիվ: Մարդիկ պետք է հասկանան`ավելի լավ է մի քիչ գումար ծախսեն, որ նման դեպքեր չլինեն»,- ասաց Արմեն Երիցյանը` հավելելով, որ մարդիկ սովորաբար մի քիչ անփույթ են լինում`«հանցավոր անտարբերություն են դրսեւորում»:

Հարցին`անվտանգության ո՞ր չափանիշները չեն պահպանվում ընդհանրապես եւ դիտարկմանը, որ գազալցակայանները, հատկապես մայրաքաղաքում, բնակելի շենքերին շատ մոտ են կառուցվում, նախարարը հիշեցրեց, որ երբ ինքը նոր էր նշանակվել նախարարի պաշտոնում, Երեւան քաղաքից հանեց շարժական գազալցակայանները. «Ծանր էր, բայց մենք կարողացանք այդ 25 գազալցակայանները հանել: Պարբերաբար ստուգումներից հետո, եթե տեսանք, որ ԱԳԼՃԿ-ներում էլ խախտումները կան` կգնանք նրան, որ կարգելենք դրանց հետագա գործունեությունը»:

Դիտարկմանը, որ դրանցից շատերը պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, գործարար Գագիկ Ծառուկյանին ու հարցին`կարո՞ղ եք նրանց դեմ գնալ, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ես չգիտեմ`որն ում է պատկանում: Այն 25-ը որ հանել եմ, դրանց ետեւում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած: Ճիշտն ասաց`չի էլ հետաքրքրում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031