Ավստրալացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ձայնի, տեմբրի եւ հնչերանգի միջոցով կարող են պարզել, թե ինչքան գեղեցիկ է կինը: Այս մասին հաղորդում է «Argumenti»-ն:
Հաղորդվում է, որ հետազոտությունների համար մասնագետները կանանց ձայներով մի քանի ձայնագրություններ են պատրաստել, ինչից հետո տղամարդկանց առաջարկել են լսել դրանք: Նրանց հանձնարարել են գնահատել կանացի հմայքը՝ հիմնվելով միայն նրանց ձայնի հնչեղության վրա:
Փորձի մյուս խմբի մասնակիցներին առաջարկել են գնահատել նույն կանանց արտաքին տվյալներով: Մշակելով եւ վերլուծելով ստացված արդյունքները, գիտնականները պարզել են, որ արտաքնապես գեղեցիկ կանայք մեծամասամբ նաեւ հաճելի ձայն են ունենում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ