Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Փչացած հավերով պետք է դատավորներին կերակրել»

Մայիս 28,2015 16:53

Մայիսի 27-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, հրապարակել է Երեւանի երեք մանկապարտեզներին օգտագործման համար անթույլատրելի թռչնամիս մատակարարած Էդվարդ Մխիթարյանի պատիժը: Մանկապարտեզներին քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով մշակած հավեր մատակարարողին դատարանը  տուգանել է ընդամենը 500 հազար դրամի չափով:

Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կատարվածը անբարոյականություն որակեց՝ ասելով. «Էդ հավերով պետք է դատավորներին կերակրել»:

Անահիտ Բախշյանը տարակուսած է. «Ես երբ կարդացի այն մասին, որ  Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին վտանգավոր ու փտած հավամթերք մատակարարողին ընդամենը տուգանել են, ապշեցի: Համոզված էի, որ մեր երկրում արդարադատություն չկա, օրենքի առաջ հավասարություն չկա, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, բայց որ այս աստիճան այլանդակություն լինի, երեխաներին թունավորող կազմակերպությունը «պլստա» 500 000 դրամով, չէի սպասում…Այսքանից հետո իշխանություններին սազում է ասել՝ ամեն ինչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031