Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Իսկ ըստ ձեզ հայը կարո՞ղ էր քաղաքացիական ուղղաթիռ խոցել». armtimes.com

Մայիս 28,2015 16:33

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատ հուշահամալիրում հայտարարել է, որ 2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել եւ հայկական կողմը ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի:

Մանրամասնելով տեղի ունեցածը եւ մեկնաբանելով այն՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Շատ հաճախ կարող են լինել նման դեպքեր, երբ ուղղաթիռը մոլորվի եւ հասնի հարեւան պետության սահմանին: Եվ մեր եւ ադրբեջանցիների կողմից էլ եղել են նման դեպքեր: Քաղաքակրթությունը պահանջում է, որ նման դեպքերում մոլորվածին ուղեկցես, որպեսզի անիմաստ սադրանքներ չլինեն»:

Ի պատասխան հարցի՝ այսինքն կարելի է ասել, որ Հայաստանը մարդասիրական ժե՞ստ է արել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ըստ ձեզ հայը կարո՞ղ էր քաղաքացիական ուղղաթիռ խոցել»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031