Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած պաշտոնյան եղել է ՀՀ գլխավոր դատախազի օգնականը. Shamshyan.com

Մայիս 28,2015 16:15

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ քննչական գործողություններ, պարզել են մայիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Երևանում՝ Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց, Երևանի բնակչուհի, 45-ամյա Գայանե Գազիյանին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Միհրան Մինասյանը, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական: Վրաերթը նա կատարել է ծառայողական՝ Toyota մակնիշի 090 GG 01 համարանիշի ավտոմեքենայով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մամիկոն Վարդանյան says:

    Ցցուն օրինակ մեր եվրոպական բարոյական նկարագրի՝ – օր առաջ նման դեպք կատարվեց Չեխիայի դեսպանատան աշխատակցի հետ: Մարդը սակայն չփախավ, այլ հնարավորինս օգնեց տուժած մանուկին: Այս դեպքն առանձնապես ցնցող է նրանով, որ օրենքից ճողոպրողը հենց օրենքի բարձրագույն պահապանն է! Ինչի մասին բարբաջենք այլեւս!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031