Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով չի բարձրանա». Երվանդ Զախարյան

Մայիս 28,2015 14:50

«Հոսանքի սակագնի բարձրացումը հաճելի չէ ոչ մեկին, բայց բոլոր դեպքերում և դրանով զբաղվելը ոչ մեկի համար ցանկալի աշխատանք չէ»,– այսօր Սարդարապատում լրագրողներին ասել է նախարարը:

Երվանդ Զախարյանը հասկանում է բոլոր ցուցարարներին, դժգոհ քաղաքացիներին. «Ինձ համար էլ ցանկալի չէ, որ և նման իրավիճակ է»:

Հարցին՝ կո՞ղմ է հոսանքի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, թե դեմ, ասաց՝ իր կարծիքը կարևոր չէ: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի թույլ տված ճոխություններին՝ շքեղ «Լեքսուսներին» և այն հրապարակումներին, թե ՀԷՑ-ի գնված հողատարածքների գինը ու թույլ տված ճոխությունները ներառվելու են հոսանքի սակագնի մեջ, նախարարը վստահեցրեց՝ այդպես չէ.

«Այն, ինչ եղել էր մամուլում, հավանաբար, հանձնաժողովը դա էլ է ուսումնասիրում: Բայց, քանի որ այս ծախսերը կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին և չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունը հանձնաժողովը կթողնի անհետևանք »:
Իսկ հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքները կհրապարակի մեկ շաբաթից:

Հարցին, թե ինչպես հասկանալ ընկերության ներկայացրած հակասական պատկերը՝ մի կողմից ընկերության վատ տնտեսական վիճակը, կուտակված պարտքերը և մյուս կողմից շահույթներն ու ընկերության կողմից գնված մեքենաների գները, որոնք տատանվում են մի քանի հազարից մինչև մի քանի հարյուր հազար դոլարի սահմաններում, նախարարն ասաց. «Սակագները և շահույթները նորմավորված են, նորմայից ավելի չեն հաշվարկվում: Այս ծախսերի մասով էլ է հանձնաժողովը  ուսումնասիրություններ կատարում:

Կառավարությունն ունի հաստատված նորմ և չափ` ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար և հանձնաժողովը, եթե անգամ նախատեսում է, հանձնաժողովը ղեկավարվում է  կառավարության հաստատված նորմատիվներով, և դրանից դուրս ընկերությունները գնումները կատարումն են իրենց միջոցների հաշվին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031