Այսօր Ապարանի հերոսամարտի 97-ամյակի առիթով Ապարան քաղաքում տոնական միջոցառում կայացավ: Նախաձեռնությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանն էր: 97 տարի առաջ տարած հաղթանակի առիթով Ապարանն այսօր զարդարված էր եռագույն դրոշներով, փուչիկներով, մարդիկ ուրախ էին իրենց պապերի տարած հաղթանակի համար եւ վճռական՝ այդ հաղթանակը իրենց հետնորդներին փոխանցելու հարցում: Մեծ ու փոքր տոնում էին եւ փողոցներում, եւ տներում, եւ բակերում:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ պետական ու տեղական այլ չինովնիկներ նախ ծաղիկներ դրեցին Ապարանի կենտրոնում գտնվող Սեդրակ Ջամալյանի եւ Դրաստամատ Կանայանի հուշարձանների մոտ, ապա քայլերթով շարժվեցին դեպի Վերածննդի հուշահամալիր, որտեղ էլ կայացան տոնական միջոցառումները:
Սովորաբար այս օրը Ապարանում ավելի շատ պաշտոնյաներ ու պատգամավորներ էին լինում: Այսօր, սակայն, հյուրերի թվով Ապարանն այնքան էլ հարուստ չէր:
Այլ մանրամասները՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ