Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Բուդաղյանների գործի դատական քննության հետ կապված նոր զարգացումներ:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ չի եղել, նշեց. «Շատերը ԱԺ-ում փորձում են կասկածի տակ դնել, թե իբր Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ չի եղել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա արյան ու մազի մեջ հայտնաբերել են թմրանյութի հետքեր: Դա նրանք պատճառաբանում են, թե իբր դա առաջացել է նրանից, որ տանը իրենք կանեփը բովում ու ուտում են: Բայց դատաբժիշկը միանշանակ ցուցմունք է տվել, որ այդ եղանակով նման բան չէր կարող հայտնաբերվել»:
Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանում քննիչների հարցաքննությունն ավելի է խճճել իրավիճակը. այդ ցուցմունքները ոմանց մոտ քմծիծաղ, որոշների մոտ էլ բացառիկ ծիծաղ են առաջացրել: Հայկ Ալումյանը շարունակում է պնդել, որ քրեական գործի նյութերից դեպքի վայրի զննության անհետացումը, կամ այն, որ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ն պետք է որոշ հեռախոսային ձայնագրություններ կատարած լիներ, որոնք հետո անհետացել են, ամրապնդում են իրենց կասկածները, որ գործը կոծկելու միտում կա:
Պարոն Ալումյանը նշեց, որ դեռ նոր փաստեր է ներկայացնելու դատարան:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ դիմել են նաև Եվրոպական դատարան, որի քարտուղարությունում գանգատը գրանցված է: Այնուհետև տեղեկացրեց, որ տեղեկություն են ստացել, թե իրենց գործը Եվրոպական դատարանում նորմալ ընթացքի մեջ է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պարզից էլ պարզ է, որ եթե տեղական խելքն ու մարդկային որակները բավարար չեն բացահայտ սուրիկայությունների դեմ, ապա պիտի ավելի լուրջ քեռիներ խառնվեն, կամ այլ տեսակի լծակներ աշխատեն: Թարախոտ վերքը կամ բացում մաքրում են, կամ տեր – իշատեր գանգրենայով վարի են գնում