Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ին որեւէ այլ անուն տալը նշանակում է միտումնաւոր խեղաթիւրել պատմութիւնը

Մայիս 28,2015 13:54

ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեանը, յանձին աիմականների, շնորհաւորում է բոլորի Մայիսի 28-ը՝ Հայաստանի անկախութեան վերականգնման տօնը։ Պարոն Հայրիկեանը մահափորձի յետեւանքով ունի առողջական խնդիրներ եւ այդ պատճառով բացակայում է հանրապետութիւնից։

ԱՄԿ-ԱԻՄ-ը, ստեղծուած լինելով Հայաստանի անկախութիւնը վերականգնելու նպատակով, եղել է նաեւ Մայիսի 28-ը ազգովի նշելու ջատագովը։ 1988թ.-ին, արհամարհելով բոլոր անբարենպաստ հանգամանքները, ԱԻՄ-ը Ազատութեան հրապարկում ծածանեց Եռագոյնը։ Այդ օրը հայութեանը վերադարձուեց Եռագոյնն ու նրա խորհուրդը։ Մայիսի 28-ը դարձաւ Սեպտեմբերի 21-ի փարոսը։

ՀՀ իշխանութիւնները Մայիսի 28-ը նշում են որպէս առաջին հանրապետութեան օր։ Սակայն որեւէ ազգ չի կարող պետականութեան վերաբերեալ տօն ունենալ, որը նախորդի պետականութեան վերականգնմանը՝ անկախութեանը։ Սա հակապատմական լինելուն զուգահեռ նաեւ հակագիտական մօտեցում է։ 2004թ.-ին ԱԻՄ-ը դիմել է ԱԺ նախագահին՝ կոչ անելով անդրադառնալ «Տօների եւ յիշատակի օրերի մասին» օրենքում Մայիսի 28-ին եւ Սեպտեմբերի 21-ին որակական՝ ճշմարիտ իմաստ տալու նպատակով։

Ինչպէս գիտենք՝ Մայիսի 28-ը մատուցւում է որպէս Առաջին հանրապետութեան օր, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախութեան օր։ ԱԺ գրեթէ բոլոր քաղաքական ուժերը դրական արձագանքեցին՝ Մայիսի 28-ն Անկախութեան վերականգնման օր, իսկ Սեպտեմբերի 21-ն Ազգային ինքնորոշման օր վերանուանուելու մեր առաջարկին, սակայն մինչ այսօր որեւէ փոփոխութիւն չի կատարուել։

Մայիսի 28-ին որեւէ այլ անուն տալը նշանակում է միտումնաւոր խեղաթիւրել պատմութիւնը եւ խեղել նոր սերնդի մտածելակերպը։ Մեր հարեւան պետութիւնը, որը արհեստածին պետութիւն է, նշում է իր անկախութեան 97-ամեակը, իսկ մեր պետութիւնը, որն ունեցել է հազարամեակների պատմութիւն եւ պետականութիւն, նշում է անկախութեան 24-ամեակը։ Սա դաւադրութիւն է՝ ուղղուած մեր պետականութեան դէմ։ Ազգադաւութեան օրինակ են նաեւ Հայաստանը 2-րդ, 3-րդ հանրապետութիւն կոչելը, որը մեզ տանում է ծայրագավառի կարգավիճակի՝ ԵՏՄ կազմում։

Ազգը միասնականանում է ազգային միասնական կազմակերպութիւն ստեղծելով, իսկ ցանկացած ազգի համար այդ միասնական բազմաբնոյթ կազմակերպութիւնն իր պետութիւնն է։ Անկախութիւն՝ նշանակում է պետութեան, այսինքն՝ ազգային միասնականութեան վերականգնում։ 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնեց իր անկախութիւնը։ 1918թ. մայիսին այդպիսի խորհրդանիշ դարձաւ Արամ Մանուկեանը, 60-ական թթ.-ին՝ ԱՄԿ հիմնադիր Հայկազուն Խաչատրեանը։

Աւանդոյթի համաձայն, այս օրը ԱԻՄ-ականներս Հանրապետութեան հրապարակից այցելում ենք Հայաստանի ինքնիշխանութեան նուիրեալների՝ Արամ Մանուկեանի, Հայկազուն Խաչատրեանի եւ Մովսես Գորգիսեանի, շիրիմներին՝ մեր յարգանքի տուրքը մատուցելու նրանց։

ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031