Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պատասխանեց Ալիեւին «ապտակով»

Մայիս 28,2015 18:00

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի չմասնակցության պատճառների վերաբերյալ հարցին` նկատեց, թե նա չմեկնեց Ռիգա, որպեսզի ցույց տա, թե դա այնքան էլ կարեւոր հավաք չէր Ադրբեջանի համար: «ԵՄ-ն պատասխանեց Ալիեւի այդ քայլին «ապտակով»՝ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ Ադրբեջանի ակնկալած սկզբունքը չհիշատակվեց: Ադրբեջանը պատրաստ է բոլորի հետ համաձայնության գալ` բացի Հայաստանից, ՀՀ-ից են նրա բոլոր պահանջները, ՀՀ-ին են ցանկանում ծնկի բերել, որպեսզի Ադրբեջանն ավելի հզոր երեւա: Բայց ավարտվել է այդ շրջանը:

Որքան Թուրքիան ու Ադրբեջանը հզորանան տնտեսապես ու քաղաքականապես, Հայաստանի դիրքերն ավելի են ամրանում, որովհետեւ աշխարհում որեւէ պետություն` Իրանը, ՌԴ-ն, Եվրոպան, Չինաստանն ու ԱՄՆ-ը, որեւէ մեկը չի ցանկանում, որ Թուրքիան ու Ադրբեջանն այդ աստիճան հզորանան: Դժբախտաբար, սակայն, ՀՀ իշխանություններն այս գործընթացներից չեն օգտվում ինչպես հարկն է»,- նշեց մեր զրուցակիցը:

Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031