Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ ուզում, որ բոլորիս հայտնի լինի, թե ինչն է իրական պատճառը». Գագիկ Բեգլարյան

Մայիս 28,2015 13:42

«Եթե Դուք նկատել եք, բողոքում են մի քանի փոքր խմբեր։ Ես կարող եմ ասել, որ դրանք անձնական հարցեր են, և մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու և ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են և հանրության կողմից կան առաջարկներ, որ անընդունելի են»,– ասաց նախարարը՝ պնդելով, որ նրանց աշխատանքը կարգավորող օրենքը պետք է ընդունելի լինի բոլորի կողմից և բոլորը լինեն օրինական դաշտում:

Ըստ նրա տաքսիստների պահանջները հակասական են՝ մի խումբն առաջարկում է լրացուցիչ բեռ ավելացնել տաքսու վարորդների վրա, մյուս խումբը առաջարկում է վերացնել. «Մի խումբն ավելի հօգուտ ժողովրդի է խոսում, այսինքն՝ տաքսուց օգտվողների համար, մի խումբը՝ կոնկրետ այդ վարորդների համար, որոնք ընդհանրապես ոչինչ չեն ուզում վճարել։ Եվ այս տարաձայնություններ ես ուզում եմ հավաքենք, մի տեղ ներկայացնենք բոլորին»:

Նախարարը վստահեցրեց, որ այս ոլորտում կան նաեւ արհեստական, սարքած խնդիրներ. «Որովհետև այսպես տարբեր բաներ են ասում … երբ որ Տրանսպորտի և կապի նախարարությունը չի միջամտում, իրենք սկսում են իրար դեմ … Համենայնդեպս, ես էլ եմ ուզում, որ բոլորիս հայտնի լինի, թե ինչն է իրական պատճառը»:

Պարոն Բեգլարյանի մտաբերեց, որ նման հակասություններ կային՝ նաեւ երեք տարի առաջ, ու երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ օրենքն ընդունվի: ՀԻմա նա կարծում է՝ եթե այս օրենքում էլ փոփոխություններ արվեն , էլի կլինեն խմբեր, որ այս օրենքից էլ կբողոքեն, իհարկե, ըստ նրա, կլինեն նաեւ խմբեր, որոնք կպաշտպանեն այն. «Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այն ընդունվի բոլորի կողմից և բոլորը լինեն օրինական դաշտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031