ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, որը մեկ անգամ արդեն ապացուցել է որևէ մեկը չի կարող լուծել այն:
«Ղարաբաղի ժողովրդին ամեն ինչ հետաքրքրում է և համապատասխան հետևություններ կատարում է, և պետք է հասկանալ, որ Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց պարոն Հակոբյանը՝ վստահեցնելով, որ հիմա սահմանի վիճակը հանգիստ է:
Անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օրվան՝ ասաց, թե հպարտ է, որ Սարդարապատի ճակատամարտը եղել է, որը նաև հետագա մեր հաղթանակների նախադրյալն է դարձել.
«Կարծում եմ, որ Սարդարապատով մեր ժողովուրդն ապացուցել է, որ եթե պայքարում ես, ապա կարող ես հաղթել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ