Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Ւնստագրամի» իր էջում շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական շտաբին՝ անցած տարի Ալժիրի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից հետո վերականգնվելու նպատակով նրանց գործադրած ջանքերի համար:
«Իմ վնասվածքից հետո նրանք ինձ շատ օգնեցին: Նրանք նախ եւ առաջ հիանալի մարդիկ են», – գրել է ֆուտբոլիստը, որը կրկին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ