ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Սարդարապատում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի ու նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հարցերին, պատասխանեց, թե այդ գործերը նախաքննությունում են:
Հարցին, թե ինչպես է հնարավոր քսան փամփուշտ կրակել ավտոմեքենայի ուղղությամբ և ուղևորներից ոչ մեկի վրա նույնիսկ քերծվածք չլինի, ասաց, որ հնարավոր է. «Այդպես էլ է լինում»:
Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք է Սյունիքի մարզի անվտանգության համար, ոստիկանապետը հակառակվեց: Հետո վստահեցրեց, որ քաղաքացին հավատում է ոստիկանությանը, որովհետեւ «Մենք ո՛չ պաշտոնյաների, ո՛չ էլ ժողովրդի կողքին ենք, մենք օրենքի կողքին ենք»:
Ինչ վերաբերում է թռուցիկներ փակցնելու համար տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ բերման են ենթարկվում, եթե թռուցիկները ոչ համապատասխան տեղերում են փակցնում. «Ես թռուցիկի մակարդակի չեմ իջնում, հավատացե՛ք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ