«Այս օրը հիմք դրվեց և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ հանրապետություններին, և սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ երբ մենք միաբանված ենք, ունենում ենք հաղթանակներ, հաղթանակներ, հաղթանակներ: Երբ միավորված չենք՝ եղեռն ենք տեսնում»,- այսօր Սարդարապատում Մայիսի 28-ի խորհրդին անդրադառնալով՝ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե միավորվա՞ծ ենք, պատասխանեց. «Այդ առումով թերահավատ եմ և կարծում է, որ լավ կլինի շաղախվենք: Միաբանությանը տարակարծությունն է խանգարում, և այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ՝ մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ