«Առաջին հանրապետության ստեղծումն այն օրինակն է, որից օգտվելով՝ իննսունական թվականներին հաղթեցինք մեր թշնամուն և ունենք ազատ անկախ պետություն»,- այսօր Սարդարապատի հուշահամալիր այցելելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Նա արտաքին սպառնալիքների առումով, վտանգ տեսնում է, բայց վստահեցնում է՝ ամեն ինչ անում են, որ պետությունն անվտանգ լինի. «Մենք բոլորս հայեր ենք և մտածում ենք Հայաստանի մասին: Ես համոզված եմ, որ և ղեկավարությունը և ընդդիմությունը անվտանգության հարցերի շուրջ միասնական են: Ես կարծում եմ, որ բոլորը մտածում են, թե ինչպես անենք, որ մեր պետությունը անվտանգ լինի: Մենք ունենք այն պետությունը, որն այսօր և անվտանգ է, և ամեն ինչ անում է, որ իր անվտանգությունը պահպանի»:
Արտագաղթողներին էլ իր օրինակով կոչ արեց չմեկնել Հայաստանից, մնալ հայրենիքում. «Ես եկել եմ Հայաստան, ես կցանկանայի, որ բոլորը հետ վերադառնային Հայաստան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ