Այսօր Ցյուրիխում բացվում է ՖԻՖԱ-ի 65-րդ համաժողովը, որի օրակարգային գլխավոր հարցերից մեկը նախագահի ընտրությունն է:
Համաժողովի աշխատանքը սկսվելու է վաղը, սակայն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության գործող նախագահ Զեպ Բլատերի գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ ամենայն հավանականությամբ այս համաժողովը նրա համար վերջինը կլինի:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը արդեն Զեպ Բլատերին հորդորել է հրաժարական տալ: «Նա պետք է հրաժարական տա կամ պարտվի նախագահական ընտրություններում: Կամ էլ մենք պետք է երրորդ ճանապարհ գտնենք: ՖԻՖԱ-ին հասցված վնասը ահռելի է եւ այն վերականգնել հնարավոր չէ: ՈՒԵՖԱ-ն աշխատելու է արագացնել նրա հեռանալը», – հայտարարել է Գրեգ Դայքը:
Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ ՖԻՖԱ-ին մոտ գտնվող հովանավորները նույնպես ուժեղացրել են ճնշումը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար կազմակերպության վրա՝ խիստ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի համար: Դրանք են Visa-ն, Coca-Cola-ն, Adidas-ը, Nike-ն, Hyundai-ն, Sony-ն եւ McDonald`s Crop-ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի