Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյան. «Էդ մանկական հիվանդությունը պետք է վերջապես թարգել». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 28,2015 12:25

Երեկ այսպես արձագանքեց հայտնի ռեժիսոր Աշոտ Ադամյանը բանավեճին՝ թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցը չպետք է քաղաքականացնել։ Ադամյանը, որ երեկ մասնակցում էր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ Երեւանում անցկացված բողոքի ակցիային, «ՉԻ» հետ զրույցում նա տեսակետ է հայտնել՝ «Ցանկացած հարց, որ վերաբերում է վարչական ընթացքին, արդեն իսկ քաղաքական խնդիր է»։ Նա նաեւ տեսակետ է հայտնել, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը հնարավոր կլինի կանխել, եթե ժողովուրդը միավորվի ու պայքարի։

– Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցը քաղաքականացնե՞լ, թե՞ չքաղաքականացնել։ Եկեք այս բանավեճին անդրադառնանք։

– Դա տգիտություն է՝ քաղաքականացնել-չքաղաքականացնել։ Հենց ձգտումներդ հայտնում ես, արդեն քաղաքական մոտիվացիա կա՝ անկախ նրանից, թե դու քանի հոգով ես, ինչ կազմակերպություն ես, անունդ ինչ է։ Հարցեր ես ներկայացնում, որոնք վերաբերում են վարչական ընթացքին, սա արդեն իսկ քաղաքական խնդիր է։ Հետեւաբար, էդ մանկական հիվանդությունը պետք է վերջապես թարգել։

– Այսինքն՝ արձանագրենք, որ Հայաստանում բոլոր հարցերը հանգում են քաղաքականությանը։

– Այո, որովհետեւ երկիրը կտրուկ  քաղաքականացված վիճակում է, եւ ինքն այսօր քաղաքական սուր խնդիրների կիզակետում է գտնվում։ Այսօր նույնիսկ երեխա ծնելը, թող ինձ ներվի, բայց քաղաքական խնդիր է, որովհետեւ այդ երեխաներին եթե ծնում ես, պահել է պետք, համակարգ է պետք, որը կնպաստի պահելուն։ Եթե ոչ՝ հարցը քաղաքականանում է. դու կամ լքում ես երկիրը, կամ չես ամուսնանում։ Եվ այդ ամենից  երկիրը  վնասներ  է կրում, եթե նորմալ երկիր է։ Իսկ եթե երկիրը աչքերը փակում է, կնշանակի՝ սխալ բաներ կան։

– Ձեր կարծիքով, էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կտանի  բողոքի  ցույցերի՞, պռռթկմա՞ն, թե՞ ժողովուրդը կհամակերպվի կամ լուռ դժգոհելով կարտագաղթի։

– Մենք դրա մեջ ենք, ցավոք,  գտնվում։  Հուսալքվողը երեկ էլ էր հուսալքված,այսօր էլ է հուսալքվում, վաղն էլ կհուսալքվի։ Այդ հիվանդությունը կրում ենք։ Հիմա, որպեսզի այդ հիվանդությունից դուրս պրծնենք, պետք է. այն գիտակցությունը լինի, որ դու վերջապես միտքդ բանացնելով, սկսում ես երկրում քանդվածն ուղղել, եւ ամենակարեւորը՝ պիտի սիրով անես դա՝ տրամադրվելով շատ ծանր աշխատանքի, որովհետեւ այն վնասները, որ մեզ տվել են ավազակները, չափազանց ծանր են։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031