Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի. «Ա1+»

Մայիս 28,2015 12:23

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։

Տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման հետ կապված բանակցությունները չեն ստացվել։ Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանի պաշտպանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը պատրաստ է հոգալ Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերն ամբողջությամբ։

«Ընդունելով Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ մենք ընդամենը գրավոր կերպով պահանջեցինք, որ բուժման վերաբերյալ պայմանագիրը լինի եռակողմ՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի եւ բուժհաստատության միջեւ՝ գլխավորապես նրա համար, որ Տաթեւիկ Հակոբյանը եւս հանդիսանա պայմանագրի կողմ, ձեռք բերի համապատասխան իրավունքներ։ Վարդան Պետրոսյանին գրավոր առաջադրել էինք նաեւ, որ նա պետք է հոգա Տաթեւիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը, մինչեւ նրա լրիվ ապաքինումը»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը։

Նրա խոսքերով՝ նաեւ առաջարկել էին, որպեսզի վերականգնողական բուժումն իրականացվի GOLDS GYM-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաթեւիկ Հակոբյանը ներկայումս սովորում եւ աշխատում է, ուստի վերականգնողական բուժումը պետք է իրականացվի ժամը 18.00-ից հետո։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031