ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նվազագույն ուղեվարձը 600 դրամից դարձնել 1500, որովհետեւ այդ դեպքում մարդիկ ավելի շատ ոտքով կքայլեն, ինչն առողջարար է, տաքսու վարորդներն էլ ավելի լավ կհագնվեն ու ավելի լավ կպահեն մեքենան։
«ՉԻ» – Սամվել Հովհաննիսյանն, իհարկե, ճիշտ է ասել։ Բայց ինչո՞ւ 1500 դրամ, նվազագույն ուղեվարձը կարելի է միանգամից 3 հազար դարձնել։ Այդ դեպքում Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենակայտառ ազգաբնակչությունը, իսկ տաքսիների վարորդներր կհագնեն բացառապես Գուչչի եւ Արմանի։
Իսկ եթե նվազագույն ուղեվարձը 10 հազար դառնա՝ բոլոր երեւանցիները թեթեւատլետներ կդառնան, իսկ տաքսիստներին ընդհանրապես որեւէ հագուստ պետք չի լինի. տնից դուրս են գալիս որ ի՞նչ անեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում