Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյանը մեղադրանքը չի ընդունում. «168 ժամ»

Մայիս 28,2015 12:13

«Օֆշորի» հայտնի գործով նախաքննությունն ավարտվել է, այժմ կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Այս գործով մեղադրյալ

Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործը կազմված է 32 հատորից, և իրենք շարունակում են ծանոթանալ գործի նյութերին։

Հարցին, թե ինչպես է գնահատում քրեական գործի նախաքննությունը, արդյոք այն օբյեկտիվ և բազմակողմանի եղե՞լ է, փաստաբանը պատասխանեց. «Բազմակողմանիության հետ համաձայն չեմ, քանի որ Աֆրիկայում քննչական գործողություններ կատարելուն պատասխան չի տրվել։ Այսինքն բազմաթիվ հանձնարարական գրություններ էին ուղարկվել, նրանց դատախազության կողմից դրանց պատասխանը պետք է տրվեր Սերա Լեոնե քաղաքում, սակայն Աֆրիկայից մինչ օրս իրենք իրենց ուղարկած քննչական հանձնարարությունների պատասխանը չեն ստացել»։

Մեր հարցին՝ արդյոք մեղադրանքի ծավալում փոփոխություն եղե՞լ է, Ա. Սուքիասյանի պաշտպանը պատասխանեց. «Մեկ հոդված հանվել է։ Ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելը հանվել է, դրվել է հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հոդված»։ Պաշտպանը տեղեկացրեց, որ Ա. Սուքիասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ «Չի ընդունում, քանի որ դրանք տեղի են ունեցել քաղաքացիաիրավական հարթության մեջ, և Քրեական օրենսգրքի հանցակազմերին բնորոշ դիսպոզիցիա չկա։ Ես համաձայն չեմ դրան, պաշտպանյալս ևս համաձայն չէ, քանի որ ինքը ոչ դիտավորություն է ունեցել խարդախություն կատարելու, ոչ էլ ուրիշի գույքին տիրանալու։ Դա բիզնես ռիսկային գոտի է՝ Աֆրիկա, Հայաստանից Սֆրիկա գործողություններ պետք է կատարվեին, ինչը ձախողվել է։ Մեկ տարվա մեջ միանգամից բանկը գրավադրված գույքի վրա սկսել է բռնագանձում կիրառել, սակայն պայմանագիրը կնքված էր մինչև 2020թ.: Այսինքն՝ դեռ վարկ ստանալուց մեկ տարի չանցած սկսվել է վարկի ամբողջությամբ հետ պահանջումը։ Իսկ Աֆրիկայում՝ անձրևներ, տարբեր բնակլիմայական պայմաններ, տեխնիկայի համալրում, ներդրում…: Փայլակ Հայրապետյանը տեսել է, որ բանկը բռնագանձում է կատարում, գնացել է Աֆրիկա, դուրս է եկել Աշոտ Սուքիասյանի դեմ։ Դատական քաշքշուկներ… ու բիզնեսը ձախողվել է։ Դա է ամբողջ պատմությունը։ Մնացածը թող դատարանն օբյեկտիվ քննի, պարզի»,- ասաց փաստաբանը։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031