Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզված է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել : Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ոստիկանապետը նշելով, որ մահափորձի դեպքով հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում եւ այս պահին ոչինչ ասել չի կարող:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ 20 կրակոց արձակվի եւ ոչ ոք չտուժի, ոստիկանապետը պատասխանեց, որ նման բան հնարավոր է:
Նյութի մանրամասները կարդացեք news.am-ի կայքում
Ստուգելու համար կարելի է փորձել, բայց տեղը մեշոկ դնել, ուրիշ բան չմտածեք:
Հանցագործ աշխարհի համար սովորական թատրուն: Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորագույն բարեկամ Սաշիկ Սարգսյանը հանցագործ աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ են: Օրը կգա՝ բարին հետը, և հայ ժողովուրդը կազատվի նրանցից և նրանց հովանավորող հանցագործ ռեժիմից: