Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ալյուրի գինը կբարձրանա. «Ժողովուրդ»

Մայիս 28,2015 11:57

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը մտահոգում է ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ՝ գործարարներին: Տեղական արտադրողները համոզված են, որ էլէներգիայի հերթական թանկացումը կբերի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների նվազման:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայցով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ ՀԷՑ-ը պահանջում է, որ էլէներգիան ցերեկային ժամերին բնակչությանը մատակարարվի 58 դրամով։ «Ժողովուրդ»-ը էլէներգիայի սակագնի թանկացման շուրջ զրուցել է 2001 թ.-ից ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ։

– Պարոն Մոսոյան, եթե բավարարվի ՀԷՑ-ի պահանջը, Հայաստանում էլեկտրաէներգիան մոտ 40 դրամով կթանկանա։ Սա ինչպե՞ս կանդրադառնա Ձեր ընկերության գործունեության վրա։

– Ձեր գրպանի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա։ Իհարկե, վատ, մեզ համար էլ վատ հետեւանքներ կունենա։ Եթե մի բան թանկանում է, ապա այն համամասնորեն ամեն ինչի վրա տարածվում է։ Ուզենք, թե չուզենք, աստիճանաբար, շուկայի պահանջներից ելնելով, եղածի գներն էլ պետք է թանկացնենք եւ բերենք այն աստիճանի, որպեսզի վնասներ չկրենք եւ գոնե փոքր չափով եկամուտ ունենանք։ Շատ տհաճ ու անդուր գործընթաց է։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները։

– Նախ՝ էլեկտրաէներգիայի սակագների աստիճանական բարձրացումները արդարացված չեն։ Մարդիկ ինչ որոշում, այն էլ անում են։ Իսկ թե ինչ հաշվարկներով է որոշվել այդ գինը, հայտնի չէ։ Չկա կոնկրետ պատասխան, իսկ հանրությանն էլ հաշվետվություն չեն ներկայացնում։ Ինչ-որ բան արտադրելու համար գազը թանկ է, էլեկտրաէներգիան, ջուրը՝ նույնպես։ Եւ վերջնական արդյունքում մեր արտադրանքի գինը եւս պետք է թանկանա, ինչի մասին է խոսքը:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031