Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնօրենները հերքում են, որ երեխաներին վարձակալել են մանկատներից. «Ժողովուրդ»

Մայիս 28,2015 11:33

Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ասաց. «Մեզ մոտ մանկատնից կարող են դուրս գալ միայն 18 տարին լրացած երեխաները, իսկ կան դեպքեր, երբ մենք տալիս ենք խնամակալության որդեգրության։ Թեեւ լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաները հարազատներին ճանաչում են, ընդունում են եւ ցանկություն հայտնում նրանց հետ դուրս գալ, մեկ շաբաթ կամ մեկ ամիս մնալ, բայց մենք արգելել ենք տանել շատ ժամանակ։ Իսկ երբ տանում, հետ են բերում, մենք նայում ենք, հետաքրքրվում, թե ազատ ժամանակ ինչ էին անում, իսկ հետո հետեւություններ ենք անում՝ հաջորդ անգամ թույլ տա՞նք, որ տվյալ մարդը տանի երեխային, թե՞ ոչ»։

Անդրադառնալով պատգամավորների հայտարարությանը՝ մանկատան տնօրենը ասաց. «Դա անհեթեթ բան է։ Չի կարող նման բան լինել, եւ հետո մենք լավ գիտենք՝ ովքեր են մուրացկանությամբ զբաղվում, կոնկրետ ես մեր եւ մյուս մանկատների մասով երաշխավորում եմ, որ նման բան լինել չի կարող»։

«Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեզ մոտ խնամվող բոլոր երեխաները ծնողներ ունեն։ Բայց ցանկացած հաստատություն՝ լինի մանկատուն, թե երեխաների խնամքի հաստատություն, ոչ մի անծանոթի երեխա չի տա։ Վերահսկվում են երեխաների քայլերը եւ առօրյան»։

Հետաքրքիր էր նաեւ ՀՀ Արարատի մարզի «Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի սոցաշխատող Ռիփսիմեի խոսքերը, նա, իհարկե, չհայտնեց իր ազգանունը, սակայն ասաց, որ իրենց մոտ «Մանկատնից դուրս երեխաների զբոսանքը կազմակերպվում է միայն ուղեկցող դաստիարակների, բուժքրոջ հետ, միայն աշխատանքային օրերին։ Ցանկացած անհատ, եթե ցանկություն կա երեխային ինչ-որ բարեգործական տեղ տանելու եւ այլն, ապա գալիս են համապատասխան դիմում են ներկայացնում, որը տնօրենը հաստատում է, ու աշխատողների ուղեկցությամբ երեխաները կարող են դուրս գալ։ Բացառված է նման բան լինի»։

Երեւանի «Մանկան տուն» (0-6 տարեկան երեխաների համար) տնօրեն Լիաննա Կարապետյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց մանկատան երեխաները նորածիններ են, որոնց մանկատնից դուրս չեն թողնում. «Մանկան տունը» գիշերօթիկ չէ, որ երեխաներին բերեն, հետո դուրս տանեն, երեխաները ծնողազուրկ են, որոնք չունեն մշտական բնակության վայր։ Մեզ մոտ, վստահ եղեք, որ նման բան չի կարող լինել։ Ես 34 տարի աշխատում եմ, մեր «Մանկան տանը» նման բան չի եղել»։

Արգելված է նաեւ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան (0-18 տարեկանների համար) սաների դուրս գալը։ Տնօրեն Հասմիկ Մկրտչյանև ասաց, որ երեխաները ուղղակի չեն կարող մանկատնից դուրս գալ. «Պետք է հիմնավորել, թե որ մանկատան մասին է խոսքը, որովհետեւ այսօրվա դրությամբ Երեւան քաղաքում չկա այնպիսի մանկատուն, որ երեխաները դուրս տարվեն, մուրացկանության դրդեն։ Արդեն 2 տարուց ավելի մեր մանկատանը միայն հաշմանդամ, մտավոր հետամնաց երեխաներ են բնակվում, նման բան գոյություն ունենալ չի կարող»։

Գյումրու 0-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Երեխաների տուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ավագյանն էլ վստահեցրեց, որ իրենց մոտ բնակվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց դուրս տանելու իրավունք որեւէ մեկը չունի, անգամ հարազատները։

Իսկ, ահա, Դիլիջանի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Հախվերդյանը հայտնեց, որ իրենց գիշերօթիկ դպրոցն այս պահին չի գործում, արձակուրդներ են։ Ըստ նրա, երեխաներին ծնողները կարող են տանել, երբ ուզենան, որքան ժամանակով ուզենան։ Նրանք իրենց մոտ են մնում միայն սոցիալական վատ պայմաններից ելնելով։

Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031